ԿԸՀ-ում մինչ այս պահը դիմում-բողոքներ չեն ստացել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն և նշեց, որ մինչ այս պահը դիմում-բողոքներ չեն ստացել:
«Մինչև քվեարկության օրը որևէ դիմում-բողոք ԿԸՀ-ն, որպես այդպիսին, չի ստացել, ունեցել ենք քաղաքացուց առաջարկություն, դիմումներ, տեղեկատվության հարցում, բազմաթիվ հեռախոսազանգեր և ԿԸՀ պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղղված բազմաթիվ նամակներ»,-ասաց նա և նշեց, որ մեկ դիմում են ունեցել թիվ չորս տարածքային ընտրական հանձնաժողովին ուղղված, որը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի աշխատանքներին և կազմակերպչական բնույթի խնդիրներին, որին անմիջապես լուծում է տրվել: