Չեն ներկայացել ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված երկու նախագահ, երեք քարտուղար. Տիգրան Մուկուչյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց ընտրությունների ընթացքի մասին տեղեկություններ: Նա նշեց, որ ժամը 08։00-ին մեկնարկել է արտահերթ ընտրությունների քվեարկությունը:
«Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ցուցակներում ընդգրկված են 848 343 ընտրող, կազմակերպվել է 475 ընտրական տեղամասեր, սահմանված կարգով բացվել են տեղամասային կենտրոնները: Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում երկու նախագահ, երեք քարտուղար»,-ասաց Տիգրան Մուկուչյանը և նշեց, որ բոլոր տեղերը համալրված են։
Նա հայտնեց, որ ընտրությունների լուսաբանման նպատակով հավատարմագրվել են 44 լրատվամիջոցներ և 5 օտարերկրյա լրատվամիջոցներից՝ 10 ներկայացուցիչ: