Վարչապետը մեկնելուց առաջ կոչ արեց քաղաքացիներին ակտիվ մասնակցել ընտրություններին (տեսանյութ)
Հայտնի է, որ վարչապետն այսօր աշխատանքային այցով մեկնելու է Նյու Յորք և մեկնելուց առաջ ուղիղ տեսակապով դիմել է քաղաքացիներին՝ հույս հայտնելով, որ վերջիններս կգնան և իրենց սահմանադրական պարտքը կկատարեն:
«Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան ընտրություններին և չեն մնա տներում, որովհետև չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, և ձեր որոշումն է արձանագրվելու: Ես հույս ունեմ՝ Երևանում քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներն այս պահի պատասխանատվությունն ու լրջությունը կարձանագրեն և կգնան ընտրական տեղամաս քվեարկելու»,- ասել է վարչապետը:
Տեսանյութը՝ ստորև