«Աստղային պատերազմներ» կինոսագայից լուսային սուրը վաճառվել է ավելի քան 179 հազար դոլարով
«Աստղային պատերազմներ» կինոսագայից լուսային սուրը առավել մեծ ժողովրդականություն վայելող լոտն է դարձել Լոնդոնում Prop Store տան՝ համաշխարհային կինոյի մասունքների աճուրդներում: Իրը վաճառվել է ավելի քան 179 հազար դոլարով։
Նաև145 հազար դոլարով վաճառվել է «Աստղային պատերազմներ. Էպիզոդ 4-Նոր հույս» ժապավենից կայսերական գրոհիչների սաղավարտը, որը նախնական կարգով գնահատված էր գրեթե 79 հազար դոլար:
Եվս մեկ լոտ՝ կինոսագայի հերոս Հանա Սոլոյի, «Աստղային պատերազմներ. էպիզոդ 5- Կայսրությունը պատասխան հարվածն է հասցնում» կինոնկարի հերոսի կուրտկան, որի դերակատարը Հարիսոն Ֆորդն է, վաճառել չի հաջողվել: Այն նախապես գնահատված էր 1,3 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: