Տանզանիայիում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 207-ի
Տանզանիայի Վիկտորիա լճում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 207-ի: Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով տեղի ռադիոկայանին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 196 մարդու մարմին է հայտնաբերվել: Հիշեցնենք, որ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին Յուկոր կղզու կառամատույցի մոտ: Տարբեր տեղեկություններով՝ նավում 200 կամ 400 մարդ է գտնվել, ինչն իրականում գերազանցում է լաստանավի հնարավորությունը:
Լաստանավը նաև բեռնված է եղել տարբեր իրերով, մասնավորապես՝ եգիպտացորենի, բանանի և ցեմենտի պարկերով:
Որոշ տվյալներով՝ հաղորդվում է, որ վթարի պահին լաստանավը կառավարող անձը բջջային հեռախոսով խոսելիս է եղել ղեկանիվը պտտելիս: