Թաիլանդում աղավնիների կերակրման համար պատիժ կսահմանվի
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկի քաղաքային իշխանությունները պատրաստվում են պատիժ սահմանել քաղաքի հրապարակներում, շուկաների մոտ աղավնիներին կերակրելու համար՝ տեղեկացնում է Bangkok Post-ը։
Նախազգուշացնող ցուցանակներն արդեն փակցված են այն տեղերում, որտեղ քաղաքի բնակիչներն ու զբոսաշրջիկները սովորաբար կերակրում են թռչուններին։
Որպես պատժի միջոց՝ նշվում է 25 հազար թայլանդական բատի (77 դոլար) տուգանքը կամ 3 ամսվա կալանքը։
Թայլանդի վարչապետ գեներալ Պրայուտ Չան Օչան հայտարարել է, որ թռչուններին կերակրելու արգելքն ուղղված է նրանց կողմից վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու պրոֆիլակտիկային։