Մարտի 1-ի գործով ապօրինի որոշումներ կայացրած դատավորները, հնարավոր է, պատասխանատվության ենթարկվեն. Փաշինյան
Մարտի 1-ի գործով առավոտյան գործողությունները և ընդդիմության ներկայացուցիչներին առաջադրված մեղադրանքները եղել են ապօրինի: Այս մասին սեպտեմբերի 22-ին Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հիմա այդ դատավորները պետք է շարունակեն զբաղվել այդ գործո՞վ, առնվազն բարոյականությունը ստիպում է, որ գնան իրենց տները, էլ չեմ ասում, որ հնարավոր է` նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի: Դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է: Ամեն ինչ եղել է դատական համակարգի միջոցով, պետք է պատասխանատվության ենթարկվեն: Սա մենք չենք ասում, ՄԻԵԴ-ն է ասում»,- ասաց նա: