Ահազանգ է ստացվել, որ նախընտրական շտաբներից մեկում ընտրակաշառք են բաժանում, 3 անձ բաժին է հրավիրվել
Այսօր ժամը 15:45-ին մի քաղաքացուց ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գ. Չաուշի արձանի մոտ գտնվող նախընտրական շտաբներից մեկում տարեց մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Նշված վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը: Կատարվում են համապատասխան ստուգումներ ու դատավարական գործողություններ»,- ասացին ոստիկանությունից:
Բաժին է հրավիրվել երեք անձ: