«Վերջապես հեղափոխությունը հասավ նաև ֆուտբոլին». Լևոն Պաչաջյան
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
«Շատ կարևոր օր է հայկական ֆուտբոլում... Վերջապես հեղափոխությունը հասավ նաև ֆուտբոլին։ Այս փոփոխությունը նոր հույսեր է արթնացնում բոլորիս մոտ, որ վերջապես տարիներ տևած ետընթացը կավարտվի և մեր ֆուտբոլում թեկուզ դանդաղ բայց առաջընթաց կգրանցվի»,- նշել է նա։