Մարիխուանայի օրինականացումից հետո Կանադայում «երազանքների աշխատանք» են առաջարկում
AHLOT (A Higher Level Of Thought) մարիխուանա վաճառող ընկերությունը Տորոնտոյում մարիխուանան «գնահատողի» հաստիք է բացել: Պաշտոնի նկարագրությունը հրապարակվել է ընկերության կայքում:
ապագա աշխատակիցները պարտավոր կլինեն ընկերությանը մշտապես հաշվետվություն ներկայացնել մարիխուանայի տարբեր տեսակների մասին: AHLOT-ի հայտարարության համաձայն՝ բավարար չէ պարզապես օգտագործել թմրանյութը, պետք է նաև շատ լավ հասկանալ այդ ոլորտից:
Աշխատանքի տևողությունն ամսական 12 ժամ է, մեկ ժամի համար աշխատավարձը՝ 50 դոլար: Նշվում է, որ աշխատանքը կստանան կանեփի վեց գիտակներ: Կանադական շատ պարբերականներ, այդ թվում՝ The Star-ը, այն «երազանքի աշխատանք» են անվանել: