Վարշավայի մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է հայոց եռագույնի գույներով
Սեպտեմբերի 21-ին Վարշավայում ի պատիվ Հայաստանի Հանրապետության անկախության 27 ամյակի Մշակույթի և գիտության պալատը լուսավորվել է հայկականեռագույնով:
Հիշեցնենք, որ Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը Անկախության տոնի առթիվ հանդիսավոր արարողության ժամանակ լեհերենով ելույթ է ունենում, ապա ջութակով կատարում է Հայաստանի օրհներգը: