Մոլորակի աղքատների կեսը երեխաներ են. ՄԱԿ
ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը ներկայացրել է 2018թ. իր Աղքատության համապարփակ ինդեքսը ուսումնասիրությունը, որը իրականացվել է աղքատության խնդրի և մարդկային զարգացման մասին Օքսֆորդի նախաձեռնությամբ:
Հետազոտության համաձայն՝ աշխարհում 1․3 միլիարդ մարդ ապրում է աղքատության շեմից ցածր, որոնցից 46 տոկոսը ապրում է այնպիսի վիճակում, որ հեղինակները նրանց անվանել են «բացառիկ աղքատության» մեջ ապրողներ: 879 միլիոն մարդ էլ աղքատության եզրին է, և զեկույցի հեղինակների կարծիքով, աշխատատեղերի կորստի, հակամարտությունների կամ անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում նրանք նույնպես կարող են շատ արագ անցնել աղքատության շեմից այն կողմ:
Հետազոտողները նշել են, որ աղքատության մեջ ապրող շուրջ 662 միլիոն մարդ անչափահաս է: Երկրի ամենաաղքատ մարդկանց 83% -ը ապրում է Աֆրիկայում՝ Սահարիի հարավում և Հարավային Ասիայում: Աֆրիկյան բնակչության 58%-ն ապրում է աղքատության մեջ: Հարավային Ասիայում այս ցուցանիշը կազմում է 31%:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ուսումնասիրությունն անցկացվել է 1․3 միլիարդ մարդու շրջանում, որը կազմում է աշխարհի 104 երկրների բնակչության մոտ քառորդը: