Հայաստանի նախագահին շնորհավորել է Իսպանիայի թագավորը, Էստոնիայի նախագահը
Անկախության տոնի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների ղեկավարներից:
Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ն իր ուղերձում ջերմ բարեմաղթանքներ է հղել նախագահ Սարգսյանին և բարեկամ հայ ժողովրդին՝ ազգային կարևոր տոնի կապակցությամբ:
Էստոնիայի Հանրապետության նախագահ Կերստի Կալյուլայդին բարգավաճում և բարօրություն մաղթելով հայ ժողովրդին՝ երկու երկրների միջև փոխշահավետ գործակցության խորացման վստահություն է հայտնել: