Աշոտ Վարդապետյանը նշանակվել է Կարլսեն-Կարուանա չեմպիոնական խաղի գլխավոր մրցավար
Նոյեմբերի 9-ից 28-ը Լոնդոնում տեղի կունենա աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում աշխարհի չեմպիոն Կարլսենը կփորձի պահպանել իր տիտղոսը:
Մրցախաղում նրա մրցակիցն է լինելու Ֆաբիանո Կարուանան:
Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին, հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը: