Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
Սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ձեռնարկված միջոռացումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է»,– ասացղ պաշտպանության նախարարը։
Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով օրեր առաջ վիրավորվել էր Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի համայնքի բնակիչ։