Մարին Լը Պենը հոգեբանական փորձաքննություն չի անցնի
Ֆրանսիական «Ազգային միություն» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը հրաժարվել է հոգեբանական փորձաքննություն անցնել։ Հոգեբանական փորձաքննություն նրան նշանակել է Ֆրանսիայի դատարանը՝ ԴԱԻՇ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման քարոզչական տեսագրություններ հրապարակելու համար։ Դատարանի այդ որոշումը սեպտեմբերի 20-ին Լը Պենը հրապարակել է Twitter-ի իր էջում և մեկնաբանել։
«Այս ռեժիմն իսկապես սկսում է վախեցնել»,-գրել է նա՝ պահանջը բարբաջանք անվանելով։ Լը Պենը բողոքել է, որ իրեն վերաբերում են ինչպես մանկապիղծի կամ սեքսուալ հողի վրա խախտումներ ունեցողի։
ԴԱՒՇ-ի քարոզչական նյութերի հրապարակման համար Լը Պենին 3 տարվա ազատազրկում և 75 հազար եվրո տուգանք կարող է սպառնալ։