ԱՄՆ պետքարտուղարն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուղերձ է հղել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ուրախ եմ Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորել հայ ժողովրդին անկախության վերականգման պատմական հանրաքվեի 27-ամյակի կապակցությամբ: Այս տարին հատկապես կարևոր է, քանի որ այն ներկայացնում է նորագույն պատմության մեջ հայկական առաջին պետության հիմնադրման 100-ամյակն ու Հայաստանի ու ԱՄՆ-ի 100-ամյա բարեկամության տարեդարձը:
Այս տարի Հայաստանում տեղի են ունեցել նշանակալի փոփոխություններ: Խաղաղ ժողովրդական շարժումը, որը կառավարություն ձևավորեց, հայոց պատմության նոր ու հետաքրքիր էջ է բացել: Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի ժողովրդի ու կառավարության հետ աշխատանքին, քանի որ դուք փորձում եք ստեղծել ամուր ժողովրդավարական ինստիտուտներ, պայքարել կոռուպցիայի դեմ և տնտեսական աճ արձանագրել:
ԱՄՆ-ը շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը և կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերսկսել ինտենսիվ բանակցությունները:
Առաջիկա տարում կապերի ամրապնդում ենք ակնկալում»: