Ինչպե՞ս կարող են կին բժիշկները կոնֆլիկտի մեջ ներքաշվել. Դավիթ Տոնոյանը՝ Սիրիայում հումանիտար համագործակցության մասին
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Սիրիա հումանիտար գործողության մասնակցելը նշանակում է ներքաշվել կոնֆլիկտի մեջ։
«Հումանիտար գործողությունը կատարվելու է ՄԱԿ–ի կոչի ներքո։ Ինչպե՞ս կարող է կին բժիշկները կոնֆլիկտի մեջ ներքաշվել, կամ ականազերծո՞ղը, եթե հումանիտար գործողության է մասնակցում»,– այսօր՝ սեպտեմբերի 21–ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարարը։
Ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հումանիտար առաքելության մասին՝ նշել էր․ «Զինված ուժերի հումանիտար ոլորտի մասնագետներ են՝ բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, իրենց գործունեության ապահովման համար նաեւ անվտանգության ապահովման անձնակազմ է ներգրավված լինելու: Շուրջ 100 հոգի: Այդ հումանիտար գործողություններին մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից»։