Նախընտրական այս շրջանում ՊԵԿ-ը դադարեցրել է գրեթե բոլոր ստուգումները
«Հրապարակ» թերթը գրում է. «Ուժային կառույցների՝ «գետնին փռելու», «պատերով խփելու» և խուզարկությունների ֆոնին շատ տարօրինակ է դառնում ֆինանսական ուժային կառույցի՝ ՊԵԿ-ի տոտալ պասիվությունը:
Օդում կախված լուրերի համաձայն, նախընտրական այս շրջանում ՊԵԿ-ը դադարեցրել է համարյա բոլոր ստուգումները, որպեսզի աչք չծակեն կոնկրետ մեկ օլիգարխին «մատուցվող ծառայությունները»: Իսկ թե ինչ բնույթ են կրում այդ ծառայությունները՝ քաղաքական, թե կոմերցիոն, կփորձենք պարզել հետագայում»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: