Ռուսաստանի և Թուրքիայի միջև համաձայնագրի իրագործումը կարող է 3 մլն կյանք փրկել․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի համաձայնագրի իրագործումը կօգնի փրկելու Իդլիբի 3 մլն խաղաղ բնակիչների կյանքը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ գրում է TASS-ը։
«Եթե Իդլիբի հարցով ռուս-թուրքական համաձայնագիրը համապատասխան ձևով իրագործվի, այն կօգնի փրկելու 3 մլն մարդու կյանք, այդ թվում՝ 1 մլն երեխայի»,- ասել է նա։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները Սոչիում բանակցությունների ժամանակ պայմանավորվել են մինչև հոկտեմբերի 15-ը Սիրիայի Իդլիբ նահանգում շփման գծում ոչ ռազմական գոտի ստեղծել։