Սերժ Թանկյանը կոչ է արել ձեռք բերել Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերն ու նվիրաբերություն անել հայ երեխաներին (տեսանյութ)
Ամերիկյան System of a Down ռոք խմբի երաժիշտներ Սերժ Թանկյանը և Ջոն Դոլմայանն առաջարկում են իրենց երկրպագուներն ձեռք բերել հոկտեմբերի 19-ին Լաս Վեգասում կայանալիք համերգի VIP տոմսերը, որը թույլ կտա այն ձեռք բերողներին իրենց հետ միասին հանդիպել կուլիսներում:
Բացի այդ, տվյալ անձինք հնարավորություն կունենան հաջորդ օրն այցելել Դոլմայանի Torpedo Comics խանութը, հանգստյան օրերին լանչի սեղանի շուրջ հանդիպել Թանկյանի և Դոլմայանի հետ: Տոմսի արժեքը ներառում է չվերթն ու բնակությունը չորսաստղանի հյուրանոցում:
Իսկ տոմսի վաճառքից ստացված գումարը կհատկացվի «Բարի մամա» հասարակական կազմակերպությանը, որի գործունեության նպատակն է կանխել ծնողների կողմից երեխաների լքումը՝ պայմանավորված երեխաների հաշմանդամությամբ կամ այլ առողջական խնդիրներով:
Մանրամասն՝ տեսանյութում: