Մահացել է Պետյա Պետրոսյանը
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ այսօր 75 տարեկան հասակում մահացել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնի նախկին դասախոս Պետյա Պետրոսյանը:
Պետյա Պետրոսյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնում և պատրաստել մի շարք բարձրակարգ ուսանող վոլեյբոլիստներ: