Էդ Շիրանը համերգով հանդես կգա Մոսկվայում
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը 2019-ի հուլիսի 19-ին համերգով հանդես կգա Մոսկվայում: Euromag-ի հաղորդմամբ՝ այս մասին կատարողն անձամբ հայտնել է յութուբյան ալիքում հրապարակված տեսաուղերձում:
Շիրանը ելույթ կունենա «Օտկրիտիե Արենա» մարզադաշտում: Համերգի տոմսերը վաճառքում կհայտնվեն սեպտեմբերի 27-ից Redkassa կայքում: Նշվում է, որ բոլոր տոմսերն անվանական են լինելու, քանի որ երգիչը պայքարում է հնարավոր խարդախությունների դեմ: