Օպերատիվ տեղեկություն է, չեմ պարզաբանի. Վանեցյանը խուսափեց պատասխանել Խաչատուրովի տեղակալի մասին հարցին
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը խուսափեց պատասխանել Յուրի Խաչատուրովի օպերատիվ գծով նախկին տեղակալի վերաբերյալ հարցին։ Լրագրողի դիտարկմանը թե հայտնի հեռախոսազրույցի ընթացքում, ի վերջո, ինքն ի՞նչ էր ցանկանում հասկացնել ՀՔԾ պետին՝ «էն Խաչատուրովի տեղակալին էլ մի բան արեք, էլի» արտահայտությամբ, սեպտեմբերի 20-ին Արթուր Վանեցյանն ասաց.
«Օպերատիվ տեղեկություն է, չեմ պարզաբանի: Ես չեմ համոզում, ասում եմ՝ նայի»,-ասաց Վանեցյանը՝ խորհուրդ տալով այդ հարցն ուղղել ՀՔԾ պետին։