Արմեն Սարգսյանը դատավորներ է նշանակել
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուզաննա Ազրոյանին վարչական դատարանի դատավոր նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից :
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-99 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուզաննա Ազրոյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Դանիել Դանիելյանը նշանակվել է վարչական դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 13-ի ԲԴԽ-37-Ո-100 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.Դանիել Դանիելյանին նշանակել վարչական դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: