Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը
Հայաստանի Ազգային ժողովում ընթանում է խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումը, որին հրավիրված են ՀՀ Գերագույն խորհրդի և ՀՀ Ազգային ժողովի առաջինից վեցերորդ գումարումների պատգամավորները:
Միջոցառման հրավիրատոմսեր ուղարկվել են ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ բոլոր գումարումների պատգամավորներին: Հոբելյանական միջոցառման շրջանակում ցուցադրվելու է Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված տեսաֆիլմ, որում ներկայացված է լինելու խորհրդարանի ստեղծման և գործունեության պատմությունը:
Ելույթով հանդես են գալիս ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ նախագահը Արմեն Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք: