Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Անկախության օրվան նվիրված տոնակատարությանը
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը: Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել էր, որ Անկախության օրվա տոնակատարությանը հրավիրելու են ՀՀ երեք նախագահներին: