Հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը Բերդի բնակիչ էր. ծառայության էր անցել 7 տարի առաջ
Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում սեպտեմբերի 19–ին հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետեւանքով մահացու վիրավորում ստացած Հայկազ Մաթեւոսյանը Տավուշի մարզի Բերդ համայնքի բնակիչ էր, ծառայության էր անցել 7 տարի առաջ։
38–ամյա պայմանագրային զինծառայողն ամուսնացած էր, ուներ մանկահասակ երեխա։
Նշենք, որ պայմանագրային զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 20–ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13.30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը։
Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: