Կառավարությունը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին մեքենա հատկացրեց՝ «Mitsubishi Pajero»
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 20-ի նիստում որոշել է ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին MITSUBISHI PAJERO V 6 3.0 ավտոմեքենա հատկացնել:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԲՀՀ - բնության համաշխարհային հիմնադրամի» Հայաստանյան մասնաճյուղի հետ ձեռք է բերվել համաձայնություն ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնին մեկ հատ ավտոմեքենա նվիրաբերելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կընձեռի արդյունավետ կազմակերպել բնապահպանության եւ ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման գործընթացը:
Նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից բնապահպանության եւ ընդերքօգտագործման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման գործընթացին: