«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների միջև շախմատի առաջնություն է կազմակերպվել
ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում սեպտեմբերի 19-ին անցկացվել է շախմատի ներհիմնարկային տոնական առաջնություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ 20 դատապարտյալների միջեւ ընթացող պայքարում հիանալի արդյունք ցույց տվեց եւ հաղթող ճանաչվեց Ա. Վարդանյանը: Առաջնությունում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ա. Մովսիսյանը, իսկ Ա. Աբրահամյանը եզրափակեց լավագույն եռյակը:
Առաջնության ավարտին հաղթողները քրեակատարողական հիմնարկի պետի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալների միջեւ շախմատի առաջնություն է կազմակերպվել