Բախումներ ցուցարարների և ուժայինների միջև՝ Ռադայի շենքի մոտ
Ուկրաինայի Վերին Ռադայի շենքի մոտ սկսվել են բախումներ ցուցարարների և ուժայինների միջև, հաղորդում է Գազետան:
Սեպտեմբերի 20-ի առավոտյան խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին մի քանի հարյուր ցուցարարներ:
Մի խումբ մարդիկ փորձել են շրջանցել ցանկապատը, ինչը հանգեցրել է բախումների իրավապահ մարմինների աշխատակիցների հետ:
Ուժայիններից մեկը ոտքից վիրավորվել է: Վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի ստացվել:
Ռադայի ազգայնականները պահանջում են Դոնբասում ռազմական գործողության մասնակից օտարերկրացիներին Ուկրաինայի քաղաքացիություն տրամադրելու կարգի պարզեցում: