Կառավարության դիմաց բախումներ են ոստիկանության ու ցուցարարների միջև (տեսանյութ)
Այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին:
Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել են փոխհատուցում, սակայն դա բավարար չէ:
Այս պահին նրանց են միացել նաև եղեգնուտցիները: Ներկայումս իրավիճակը թեժ է: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են: Ցուցարարները ցանկանում են ներխուժել կառավարության շենք: