Կոլումբիայում մեքենան վրաերթի է ենթարկել փողոցում ուտելիք հավաքող մարդկանց. կա 8 զոհ
Կոլումբիական Գուադուաս քաղաքում մեքենան մմտել է ամբոխի մեջ, ովքեր հավաքվել էին ՃՏՊ դեպքի վայր, որը ավելի վաղ էր տեղի ունեցել: Արդյունքում զոհվել է 8 մարդ ևս 10-ը վիրավորվել: հայտնում է Life.ru-ն՝ հղում տալով El Tiempo-ին:
Ավելի վաղ փողոցում կողաշրջվել էին բեռնատարներ, ովքեր տեղափոխում էին պաղպաղակ և յոգուրտ: Պատահարից հետո մարդիկ վազել ե դեպր փողոց հավաքելու համար փողոցում բեռնատարից թափված ուտելիքը հավաքելու համար: Այդ պահին նրանց մեջ է մտել մեկ ուրիշ մեքենա, նախնական տվյալներով՝ արգելակները չեն աշխատել:
Հայտնի է, որ վիրավորներից 4-ը տեղում մահացել են, իսկ ևս 4-ը՝ հիվանդանոցում: