Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք. Փաշինյանը՝ արտահերթ ընտրությունները թույլ չտալու մասին (տեսանյութ)
«Հլը մի հատ ձեզ թափ տվեք, տեսնենք՝ ձեր որ մասը որ կողմը կընկնի»: Այսօր՝ սեպտեմբերի 19-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով իրեն քննադատող ՀՀԿ-ականներին։
«Ես այն ժամանակ Սերժ Սարգսյանին ասացի՝ Դուք իրավիճակը ճիշտ չեք գնահատում, Ձեզ սխալ են զեկուցում, գնաց՝ «սպեցնազն» ուղարկեց, հաջորդ օրն ասաց՝ Նիկոլը ճիշտ էր ասում։ Հիմա ես այդքան առողջություն ունե՞մ՝ Հանրապետականներին հատ-հատ այդ ամենը բացատրելու»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում: