Ովքեր դեմ են արտահերթ ընտրությանը, նրանք ոչ մի ձայն չպետք է ստանան. Նիկոլ Փաշինյան
Նրանք, ովքեր հայտարարում են, թե խորհրդարանում դեմ են քվեարկելու արտահերթ ընտրության անցկացմանը, չպետք է որեւէ ձայն ստանան այս ընտրություններում, քանի որ նրանք գործում են ժողովրդի դեմ, Իմ քայլը դաշինքի հանրահավաքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ասել է, որ Երեւանի ավագանու ընտրությունները ճակատագրական նշանակություն ունեն Հայաստանի համար: Եվ Երեւանի ավագանու ընտրությունը պետք է անշրջելի դարձնի հեղափոխությունը: Գնացեք ընտրատեղամասեր եւ պաշտպանեք ձեր իշխանությունը, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: