Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ինչու է ընտրարշավը լարված
Նիկոլ Փաշինյանն այսօր Իմ քայլը դաշինքի հանրահավաքին հայտարարել է, որ ցանկանում է խոսել Երևանի Ավագանու ընտրության քարոզարշավի մասին: Նա ասել է, որ Հայաստանի պատմության մեջ սա առաջին անգամն է, որ ընտրության արդյունքը նախապես պլանավորված չէ, իշխող ուժը չի բանակցում քաղաքական դաշտը բաժանելու մասին: Սա է այս ընտրության ամենակարեւոր առանձնահատկությունը, ասել է նա:
Քաղաքական ուժերն այսօր պայքարում, կռիվ են տալիս ամեն մի ձայնի համար: Եվ այսօր ընտրողն է որոշում ընտրության արդյունքը: Այստեղից էլ քարոզարշավի սրությունը, ասել է նա: