38–ամյա պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել
Հարուցվել է քրեական գործ՝ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ սեպտեմբերի 19–ին ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը:
Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: