Վիճաբանություն Նոր Արտամետում. 43-ամյա Սուրենը պարանոցին կտրած վերք է ստացել
Օգոստոսի 21-ին, ժամը 00.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պարանոցի վերին երրորդականի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 43-ամյա Սուրեն Հ.-ն, իսկ «վերին վերջույթների քերծված վերքեր» ախտորոշմամբ` 25-ամյա Նաիրի Հ.-ն: Նրանք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Նոր Արտամետ գյուղի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ միջոցառումների շնորհիվ ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 18-ին, ժամը 12.55-ին, Նոր Հաճն քաղաքի Տոռոզյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու եւ գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Տիգրան Խ.-ին, որը տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն եւ ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է: