Հայաստանը ողջունում է 3-րդ միջկորեական գագաթնաժողովի անցկացումը
Հայաստանը ողջունում է այս տարվա ընթացքում արդեն 3-րդ գագաթնաժողովի անցկացումը Հյուսիսային եւ Հարավային Կորեաների միջեւ։
«Մենք բարձր ենք գնահատում Հյուսիսային եւ Հարավային Կորեաների առաջնորդների միջեւ այս տարվա ընթացքում երրորդ գագաթնաժողովը, որն անցկացվել է սեպտեմբերի 18-19-ին Փհենյանում, ինչպես նաեւ պատմական համաձայնագիրը՝ ուղղված հարաբերությունների նորմալացմանը, վստահության միջոցների ստեղծմանը եւ տարածաշրջանում խաղաղության ապահովմանը»,–ասված է ՀՀ ԱԳՆ Twitter-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրությունում։