Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը շատ ավելի կարևոր են, քան ՀՀ արտաքին քաղաքականությունը. Աշոտյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մի քանի օրով ԱՄՆ աշխատանքային այցի հետաձգումը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար պարզ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի համար իր լոկալ քաղաքական շահերը եւ ներկայացումները շատ ավելի կարեւոր են, քան Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ պետական մոտեցումները:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
«Ափսոս, որ Թրամփի հետ պաշոտնական հանդիպումը այդպես էլ չի ստացվում»,-հավելել է նա: