Ջրառի հատվածում ունենք ապօրինի խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերերի. Սուրեն Պապիկյան
Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության Սևանի ջրառին հետևող հանձնաժողովը բազմաթիվ չարաշահումներ է բացահայտել: Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Խոսքը վերաբերում է թե՛ նախօրոք ներկայացված 2800 հեկտար՝ ջրման կարիք ունեցող տարածքների և իրական պայմանագրերին, և թե՛ ջրառի հատվածում ու Ջրօգտագործման կոմիտեի հատվածում գտնվող պատկերին: Այսինքն՝ այն հատվածքում, որտեղ ՋՕ-ն վերցնում է ջրի այն պաշարը, որ իրեն տրվում է, այդ հատվածում, կարծես թե, ամեն ինչ լավ է: Բայց մինչև ՋՕ-ի՝ դրա ստանձնումը, մենք ջրառի հատվածում ունենք ապօրինի ջրառի խողովակներ, որոնք սպասարկում են տարբեր հողատերերի, համայնքների»,- ասել է նախարարը:
Սուրեն Պապիկյանի փոխանցմամբ՝ այս պահին Սևանից մոտ 26 միլիոն խմ ջուր է բաց թողնվել: