Բոլոր նման դեպքերը խոտագույնս կպատժվեն, սթափվե՛ք. մարզպետը դպրոցների տնօրեններին կոչ է արել անհիմն չմերժել աշխատանքի բաց մրցույթին դիմողներին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսըանը Facebook-ի իր էջում գրել է.
«Արարատի մարզի դպրոցների հարգելի և ոչ այնքան հարգելի տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ:
Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես և թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել` ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում:
Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի <<ԴՈՒԽՈՎ>> տնօրենները դեռևս ազատության մեջ են գտնվում:
Սթափվե՛ք և զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների ԵՐՋԱՆԻԿ ԱՊԱԳԱՆ:
Հ.Գ. Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53»: