Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները
Չինաստանի իշխանությունները 7.7 մլրդ դոլարով կրճատել են ամերիկյան պետպարտքում ներդրումները: Այդ մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հուլիսի տվյալները, գրում է rbc.ru-ն:
2018թ. հունիսին ամերիկյան պետական պարտատոմսերում չինական ներդրումները կազմել են 1.178 տրիլիոն դոլար, մինչդեռ հուլիսի արդյունքներով դրանք կազմել են 1.171 տրիլիոն դոլար:
7.7 միլիարդ դոլարով նվազումը տեղի է ունեցել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի ու լարված հարաբերությունների ֆոնին:
Աղբյուրը նկատում է, որ Պեկինը շարունակում է առաջատար դեր զբաղեցնել ամերիկյան պարտատոմսերի սեփականատերերի շրջանում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել չինական 16 մլրդ անուն ապրանքի ներկրման համար: Դրան ի պատասխան` չինական կողմը նմանօրինակ միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի 24-ից 200 միլիարդ դոլարի չինական արտադրանքի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին: