Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ մեկնարկած փողոցների շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել: Ու հատկանշական է փաստը, որ Գյումրիում փողոցաշինությամբ զբաղվելու մրցույթը դեռ Սերժ Սարգսյանի իշխանավարման տարիներին շահել է ԱԺ նախկին փոխնախագահ ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի ընտանիքին պատկանող «Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերությունը:
Շիրակի փոխմարզպետ Արա Մելիքջանյանը «Ժողովուրդ» Հերմինե Նաղդալյանի ընկերության կատարած աշխատանքներում մի շարք թերություններ են արձանագրվել. «Ժողովուրդ»
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/840067/
թերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ այդ ընկերությունը 1.3 կմ հատվածում բազալտե եզրաքարեր է տեղադրել, այդ եզրաքարերը չեն համապատասխանում սահմանված ստանդարտներին: «Անմիջապես դադարեցնել եմ տվել շինարարական աշխատանքները:
Մինչդեռ նախորդ խմբի անդամների կողմից երկու բազալտե եզրաքար դնելու դեպքում պետք է դա դադարեցվեր: Ոչ թե 1.3 կմ շարվեր եւ մենք դադարեցնեինք»,- ասել է նա: Նշենք, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: