Հալեպի նահանգային խորհրդի կազմում 2 հայ է ընդգրկվել
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին:
Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար: