«Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է և ամեն տարի պետք է ապացուցի. Բենզեմա
Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոսել է Չեմպիոնների լիգայի մեկնարկող խմբային մրցաշարում Արքայական ակումբի խնդիրների մասին:
«Չեմպիոնների լիգայում ամեն հանդիպումը կարեւոր է: «Ռեալն» աշխարհի լավագույն ակումբն է եւ ամեն տարի պետք է ապացուցի այս մրցաշարում: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք կրկնել հաջողությունը: «Ռեալը» միշտ էլ ֆավորիտի դերում է»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է AS-ը:
Առաջին տուրում «Ռեալը» կընդունի իտալական «Ռոմային»: Սեպտեմբերի 19-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին: