Սաբոտաժ Տարոն Մարգարյանի կողմից. Ինչու «Սանիտեկ»-ը չի կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը
«Ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիտեկ» ընկերությունն անցյալ շաբաթավերջին կայացած ասուլիսի ժամանակ հերթական անգամ փորձում էր պատճառաբանություններ ներկայացնել քաղաքի աղբահանությունը պատշաճ չկատարելու վերաբերյալ։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ քաղաքի աղբահանություն չիրականացնելը բնավ կապված չէ ընկերության կողմից իբր սաբոտաժի հետ։ Մեզ հասած տեղեկություններով՝ խնդիրն այն է, որ «Սանիտեկի» աղբահանություն իրականացնող մեքենաների պարկի մի մասը իրականում պատկանել է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով հեղափոխությունից ու իր հրաժարականից հետո իր մեքենաները հանել է պարկից։ Հենց դա է պատճառը, որ հիմա ընկերության մեքենաները բավարար չեն քաղաքի աղբը հեռացնելու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: