Կուբայի նախագահը սատարել է միասեռ ամուսնությունները
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը հանդես է գալիս «մարդկանց միջեւ առանց որեւէ սահմանափակման ամուսնությունները» ճանաչելու օգտին՝ գրում է BBC-ն։
Նա նաեւ հայտարարել է, որ դա տեղավորվում է հասարակության մեջ բոլոր խտրականությունները վերացնելու տրամաբանության մեջ։
Նախագահի այս հայացքները կտրուկ հակասում են 1959թ․ հեղափոխությունից հետո միասեռականության հանդեպ Կուբայի վերաբերմունքին։ Սա կարող է կապված լինել երկրի սահմանադրության փոփոխման հետ, որը ծրագրվում է իրականացնել 2019թ․ փետրվարին։
«Մենք ապրել ենք մտածելակերպի զանգվածային էվոլյուցիա, եւ շատ բաներ այժմ վերանայվում են»,- հավելել է նախագահը։