Coca-Cola-ն մտադիր է ըմպելիքի մեջ մարիխուանա ավելացնել
Coca-Cola-ն ծրագրում է մարիխուանայի հաշվին ընդլայնել իր արտադրանքը։ Bloomberg-ը հայտնում է, որ դիտարկվում է գազավորված ըմպելիքը կանաբիդիոլով հարստացնելու հնարավորությունը։ Այդ նյութը պարունակվում է մարիխուանայի մեջ, այն մեղմացնում է ցավը, սակայն պսիխոակտիվ ազդեցություն չունի՝ տեղեկացնում է Lenta-ն։
Այժմ նոր ըմպելիքի արտադրության շուրջ բանակցություններ են ընթանում մարիխուանա արտադրող կանադական Aurora Cannabis Inc. ընկերության հետ։
Coca-Cola- ի ներկայացուցիչ Քենթ Լանդերսը հայտնել է, որ իրենք ուսումնասիրում են կանաբիդիոլի գործածության փորձը ոչ ալկոհոլային խմիչքների մեջ։ «Ուղղությունն արագ զարգանում է։ Վերջնական որոշումը դեռեւս կայացված չէ»,- ասել է նա։