ԵԱՏՀ խորհուրդն ընդունել է գազի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում սեպտեմբերի 14-ին ընդունվել են որոշումներ՝ կապված առևտրային ոլորտի, տնտեսության թվայնացման, արտադրության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման հետ:
ԵԱՏՀ խորհուրդը, մասնավորապես, հաստատել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը տանող Միջանկյալ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Չինաստանի և ԵԱՏՄ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի ճանապարհային «քարտեզները»: Հավանություն է տրվել միության երկրների եւ երրորդ երկրների հետ առևտրի սահմանափակումների միջոցառումների վերացման հանձնաժողովների հետ փոխգործակցության կարգին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը ընդունել է «Տեղափոխման և օգտագործման համար նախատեսված բնական գազի անվտանգության մասին ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգ»-ը: Այն սահմանում է բնական գազի վերաբերյալ անվտանգության պահանջները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանություն է տվել նաև նոր տեխնիկական պլատֆորմին՝ կապված լուսատեխնիկական սարքավորումների արտադրության և մշակման հետ:
Նիստում ընդունվել են նաև կանոնակարգի փոփոխություններ՝ կապված սննդամթերքի մակնշման պահանջների հետ: